Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Մխիթար աբեղա Գուտուզյանը (Արգենտինայի Հայոց թեմ)՝ եկեղեցականի հնազանդության ուխտը դրժելու համար: Նա կդասվի աշխարհականների շարքը` Սարգիս Գուտուզյան ավազանի անունով:
Մեկ այլ տնօրինությամբ՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի թեմական խորհրդի խնդրանքին ընդառաջ՝ կարգալույծ է հռչակվել Մարտիրոս քահանա Բերբերյանը՝ եկեղեցականին անհարիր ընթացքի համար, և դասվել է աշխարհականների շարքը` Մարտիրոս Բերբերյան ավազանի անունով: